Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Այսօր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է

13:20, կիրակի, 04 մարտի, 2018 թ.
Այսօր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է

1878 թվականի մարտի 4-ին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար) ծնվել է հայ ճարտարապետ, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարտապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը:

1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժինը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում, որտեղ էլ նախագծել ու տարբեր քաղաքներում կառուցել է բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924 թվականից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ։ Թամանյանի առաջին գործը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու (1779, ճարտարապետ՝ Յու. Մ. Ֆելտեն) վերակառուցումն է (1904-1906)։

Սուրբ Կատարինե եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ)
Սուրբ Կատարինե եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ)

«Թամանյանը «ճարտարապետական անսպառ հմտությունների, փորձառությունների, խորունկ տեսությունների և անթերի ճաշակի մի ամբողջ աշխարհ է»,- ահա այսպիսին է եղել Ավետիք Իսահակյանի գնահատականը հանճարեղ ճարտարապետի մասին:

Թամանյանի անունով Երևանում կոչվել է փողոց, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը, Հայաստանի ճարտարապետների տունը, թանգարան-ինստիտուտը:

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը և Կասկադ համալիրը
Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը և Կասկադ համալիրը
Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտը
Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտը

2001 թ-ին Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ:

Ալեքսանդր Թամանյանը մահացել է 1936թ. փետրվարի 20-ին:

| | |
1961 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am