Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Այսօր ջութակի ամենահայտնի վիրտուոզներից մեկի՝ Վիվալդիի ծննդյան օրն է

19:15, կիրակի, 04 մարտի, 2018 թ.
Այսօր ջութակի ամենահայտնի վիրտուոզներից մեկի՝ Վիվալդիի ծննդյան օրն է

Իտալացի կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ, դիրիժոր Անտոնիո Լուչիո Վիվալդի (իտալ.՝ Antonio Lucio Vivaldi, մարտի 4, Վենետիկ - հուլիսի 28, Վիեննա), եղել է կաթոլիկ եկեղեցու քահանա: Նա իր ժամանակների ամենահայտնի և ամենասիրված ջութակի վիրտուոզներից մեկն էր: Հայտնի է նաև որպես բարոկկո ժամանակաշրջանի ամենամեծ կոմպոզիտորներից մեկը, ինչպես և սոլո կոնցերտի՝ կոնչերտո գրոսսոյից ածանցված ժանրի ստեղծողը:Վիվալդին, ինչպես Իտալիայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում զգալի ազդեցություն է թողել, որ կարող է չափվել այն փաստով, որ Բախը ավելի շատ Վիվալդիից է վերցրել և մշակել շատ աշխատանքներ, քան ցանկացած այլ երաժշտից:

Անտոնիո Լուչիո Վիվալդի
Անտոնիո Լուչիո Վիվալդի

Վիվալդին 18 դ․ իտալական ջութակի արվեստի խոշորագույն ներկայացուցիչն է։ Նա ջութակի մենանվագ կոնցերտի ժանրի հիմնադիրն է, նպաստել է ջութակի վիրտուոզային տեխնիկայի զարգացմանը։ Նրա երաժշտությունը դինամիկ է և էքսպրեսիվ, աչքի է ընկնում վառ կերպարներով և ցայտուն մեղեդիական զարգացումով:

Վիվալդիի գործունեությունը եղել է գործիքային երաժշտության բնագավառում, մասնավորապես ջութակի, սակայն հավասարապես նվիրվել է նաև բացառիկ տարբեր երաժշտական գործիքների, կրոնական երաժշտությանը և լիրիկական երաժշտությանը. դա հանգեցրել է մի շարք կոնցերտների, սոնատների, օպերաների և կրոնական ստեղծագործությունների ստեղծմանը: Վիվալդին պարծեցել է, որ կարող է ավելի արագ նոր կոնցերտներ գրել, քան կրկնօրինակողը կարող էր արտագրել արդեն գրված ստեղծագործությունը:

Կաթոլիկ քահանային շեկ մազեր ունենալու համար անվանում էին il Prete rosso՝ «շիկահեր քահանա»՝ մականուն, որով ավելի հայտնի էր Վենետիկում, քան իր իսկական անունով, ինչպես նշում է Կառլո Գոլդոնին իր մեմուարներում:

Անտոնիո Լուչիո Վիվալդի
Անտոնիո Լուչիո Վիվալդի
Ինչպես 18-րդ դարի բազմաթիվ կոմպոզիտերների դեպքում, թե՛ նրա երաժշտությունը և թե՛ անունը մոռացվեցին նրա մահվանից հետո: Նա ոչ մի հետաքրքրություն չէր առաջացնում երաժշտագետների մոտ մինչև 19-րդ դար, երբ Վիվալդիի ստեղծագործությունների վերաբացահայտվեցին Յոհան Սեբաստիան Բախի շնորհիվ:

Այժմ նրա որոշ գործիքային ստեղծագործություններ և հատկապես նրա 4 կոնցերտները՝ հայտնի որպես «Տարվա եղանակներ» ներառվում են դասական երաժշտության երգացանկի ամենահայտնի ստեղծագործությունների մեջ:

Վիվալդին իր նամակներից մեկում նշում է, որ գրել է 94 օպերա, սակայն ներկայումս հայտնի են դրանցից միայն 46-ի անունները, որոնցից միայն 20-ի երաժշտությունն է մասամբ կամ ամբողջությամբ պահպանվել։

Հեղինակել է ավելի քան 100 սոնատ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ տարբեր գործիքների համար, բազմաթիվ աշխարհիկ կանտատներ, սերենադներ, սիմֆոնիաներ, Stabat Mater և այլ եկեղեցական ստեղծագործություններ։

Անտոնիո Վիվալդի - տարվա եղանակները (գարուն )
| | |
1750 | 0