Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Լուկաշենկոն սպառնացել է վրեժխնդիր լինել Ռուսաստանից

17:25, հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ.
Լուկաշենկոն սպառնացել է վրեժխնդիր լինել Ռուսաստանից

Բելառուսը չի հանդուրժի Ռուսաստանի կողմից բելառուսական կաթի ներկրման արգելքն ու կպատասխանի այդ քայլին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի փոխվարչապետ Միխայիլ Ռուսիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է БЕЛТА-ն:

«Հատուկ ծառայություններն ինձ տեղեկացրին, որ Նոր Զելանդիայից կամ ինչ-որ այլ տեղից չոր կաթ են բերում: Ավելցուկ է հայտնվել, և նրանք սկսել են մեզ սպասեցնել, դեռևս իրացնում են այդ կաթը բարձր գներով: Այդ իսկ պատճառով նրանց դուր չի գալիս էժան կաթը»,- ասել է Լուկաշենկոն:

Նա հավելել է, որ Բելառուսը հետագայում ևս կշարունակի կաթ վաճառել Ռուսաստանին ցածր գներով:

«Մենք կաթ կմատակարարենք Ռուսաստանին այն գնով, որն անհրաժեշտ ենք համարում, իսկ նրանք թող ռուսաստանցիների համար բարձրացնեն գները, եթե, իհարկե, ռուսները, մոսկվացիները կամ պիտերցիները չեն կշտացել նորզելանդական կաթից»,- նշել է Բելառուսի նախագահը:

Փետրվարի 26-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել էր բելառուսական կաթնամթերքի արգելքի մասին: Որպես պատճառ նշված է եղել սպառողների համար մթերքի ոչ անվտանգ լինելը:

| | |
4949 | 1
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am