Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Սենատին խնդրել է Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար տրամադրել

14:45, հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ.
Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Սենատին խնդրել է Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար տրամադրել

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը (ANCA) բաց նամակ-խնդրանք է ուղարկել ԱՄՆ Սենատի արտաքին օգնության մասին օրինագծի մշակման հարցով հանձնաժողովին, որտեղ նշվում է 2019-ին Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար տրամադրելու անհրաժեշտության մասին: Այս մասին ներկայացված է ANCA-ի կայքում տեղակայված հաղորդագրության տեքստում:

«Ֆինանսական աջակցությունն անհրաժեշտ է Արցախի վերականգնման և ականազերծման, շփման գծի երկայնքով հրաձգային տեղորոշման սարքի տեղակայման մասին կոնգրեսական Ռոյս Էնգելի առաջարկության իրականացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բաց նամակն ԱՄՆ Սենատի հանձնաժողով է ուղարկվել ANCA-ի՝ կառավարության հետ կապերի հարցով տնօրեն Ռաֆի Քարաքաշյանի կողմից:

14384 | 0
Facebook