Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհաստանում ուժի մեջ է մտել Հոլոքոստի մասին սկանդալային օրինագիծը

14:15, հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ.
Լեհաստանում ուժի մեջ է մտել Հոլոքոստի մասին սկանդալային օրինագիծը

Լեհաստանում ուժի մեջ է մտել սկանդալային օրինագիծը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում բանդերական գաղափարախոսության, ինչպես նաև լեհ ազգին՝ Հոլոքոստին ներգրավված լինելու և նացիստներին օգնելու հարցում մեղադրելու համար, հաղորդում է РИА Новости-ն:

Փաստաթուղթը դեռևս գտնվում է նախագծի փուլում, սակայն արդեն կտրուկ բացասական արձագանք է ստացել Ուկրաինայում, Իսրայելում և ԱՄՆ-ում: Թել Ավիվում, մասնավորապես, մտավախություն ունեն, որ օրինագիծը կարող է հարված հասցնել հրեաներին, ովքեր տուժել են Լեհաստանի բնակիչների մեղքով և ցանկանում են այդ մասին պատմել:

Չնայած դրան՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, այնուամենայնիվ, ստորագրել է փաստաթուղթն, ապա ուղարկել Սահմանադրական դատարան:

Այժմ «մահվան լեհական ճամբար» և այլ արտահայտությունների կիրառման համար տուգանք կամ մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում:

6854 | 0
Facebook