Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քալիֆորնիայի Գերագույն դատարանի կազմում 2 հայ կա

11:05, հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ.
Քալիֆորնիայի Գերագույն դատարանի կազմում 2 հայ կա

Քալիֆորնիայի հայ փաստաբանների Ասոցիացիայի 2 ներկայացուցիչ ընտրվել է նահանգի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում, հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրունի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրությանը:

«Միքայել Ամերյանը Լոս Անջելեսից և Արմենուհի Աշվանյանը Գլենդելից ընտրվել են Քալիֆորնիայի Գերագույն դատարանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 43-ամյա Ամերյանը 2003-ից զբաղեցրել է Լոս Անջելեսի դատախազությունում քաղաքային փաստաբանի տեղակալի պաշտոնը, իսկ 46-ամյա Աշվանյանը Գլենդելի իրավաբանական քոլեջի դոցենտ է, 2005-ից զբաղեցրել է Լոս Անջելեսի շրջանային դատարանի տեղակալի պաշտոնը:

4505 | 0
Facebook