Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոս Անջելեսում ոստիկանները 22-ամյա հայի են գնդակահարել

10:20, հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ.
Լոս Անջելեսում ոստիկանները 22-ամյա հայի են գնդակահարել

Լոս Անջելեսի ոստիկանները գնդակահարել են Պանորամա Սիթիի 22-ամյա բնակիչ Օրբել Նազարյանին, հաղորդում է mynewsla.com կայքը:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ Նազարյանն ինքնասպանության գործողությունների իրագործման հակում ուներ:

Երկուշաբթի տղամարդը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր մոտ հրացան և դանակ կա:

Դեպքի վայր ժամանած իրավապահները Նազարյանի ձեռքին կես մետրանոց սուր դանակ են նկատել: Ընդ որում, Նազարյանը հրաժարվել է ենթարկվել ոստիկաններին և կյանքի համար վտանգավոր պայմաններ է ստեղծել:

Նշվում է, որ Նազարյանի մասին իրավապահները լավատեղյակ էին՝ կապված նրա սուիցիդալ հակվածության հետ: Դեպքի փաստով հետաքննություն է ընթանում:

10029 | 2
Facebook