Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչո՞ւ է ծովում լողալն առողջության համար վտանգավոր

14:05, կիրակի, 04 մարտի, 2018 թ.
Ինչո՞ւ է ծովում լողալն առողջության համար վտանգավոր

Գիտնականները պարզել են, որ ծովում լողալը մեծացնում է տարբեր հիվանդությունների, մասնավորապես, մարսողության և ականջների հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է International Journal of Epidemiology ամսագրում:

Էկսետերսկի համալսարանի աշխատակիցները ներկայացրել են Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Դանիայից և Նորվեգիայից 19 զեկույցներ, որոնցում վերլուծել են ծովում լողալու և առողջական վիճակի միջև կապը: Նրանք ուսումնասիրել են ավելի քան 120 հազար մարդու տվյալներ:

Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր սովորություն ունեն լողալ բնական ջրամբարներում, 2 անգամ ավելի հաճախ են լսողական խանգարումներ ախտորոշվել, ինչպես նաև 29 հաճախորդի մոտ աճել է աղեստամոքսային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Գիտնականները նշել են, որ համաճարակային հետազոտությունները պետք է ուղղված լինեն բակտերիաների հայտնաբերմանը, որոնք պատասխանատու են վերոնշյալ ախտանշանների համար:

14897 | 0
Facebook