Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքը ռուսական С-400 համակարգերի գնման հարցով բանակցություններ է վարում

15:15, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ.
Իրաքը ռուսական С-400 համակարգերի գնման հարցով բանակցություններ է վարում

Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ջաաֆարին հաստատել է, որ երկրի ղեկավարությունը բանակցություններ է վարում ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք ցանկանում ենք ցանկացած զենք ձեռք բերել, որպեսզի ամրապնդենք Իրաքի և զինված ուժերի անվտանգությունը: Միևնույն ժամանակ, մենք հարգում ենք տարածաշրջանային և միջազգային պարտավորությունները: С-400-ների ձեռքբերման համար խոչընդոտներ չկան: Իրաքյան կողմը դեռևս շարունակում է բանակցությունները: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ամաչում և բացահայտ ասում ենք՝ «Իրաքը նման որոշում է կայացրել»»,- ասել է Ջաաֆարին:

Նրա խոսքով՝ գործարքի համար միակ խոչընդոտն ամերիկյան իշխանությունների «վետոն» է:

Ավելի վաղ Վաշինգթոնն զգուշացրել էր Իրաքին ռուսական С-400-ների գնման հետևանքների մասին:

4266 | 0
Facebook