Լուսավորվել են Շենիկ գյուղի հիմնական փողոցները. ՎիվաՍել-ՄՏՍ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայողհամակարգերի տեղակայումը։ Համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում, այս անգամ լուսավորվել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի հիմնական փողոցները` շուրջ 1850մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ: Էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայմաններից է: էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն թեթևացնել համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնել համայնքայինկյանքը, այլև` նպաստել կայուն և մաքուր շրջակա միջավայրի պահպանմանը։ Լուսավորվել են Շենիկ գյուղի հիմնական փողոցները. ՎիվաՍել-ՄՏՍ Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Շենիկ համայնքի ղեկավար Կորյուն Մինասյանը և գյուղի բնակիչները: «Մայրաքաղաքի և հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման տեմպերի միջև մեծ տարբերություն կա: Ենթակառուցվածքների ապահովման անհրաժեշտությունն առկա է շատ բնակավայրերում: Տևական ժամանակ իրականացնում ենք այս ծրագիրը՝ ձգտելովլուծել եղած խնդիրներն ու կրճատել համայնքների ֆինանսական բեռը: Միայն 2017 թվականին հասցրել ենք LED լուսարձակներով աշխատող համակարգ գործարկել 6 մարզի 14 գյուղում: Շենիկը դրանցից մեկն է: Հաճելի է արձանագրել, որ մեզ հաջողվում է որոշակիքայլերով նպաստել նման բնակավայրերի զարգացմանը: Ի վերջո, լուսավորված փողոց ունենալը քաղաքի մենաշնորհը չէ: Դա քաղաքակիրթ կենսաձևի տարրական պայման է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Լուսավորվել են Շենիկ գյուղի հիմնական փողոցները. ՎիվաՍել-ՄՏՍ Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Լուսավորվել են Շենիկ գյուղի հիմնական փողոցները. ՎիվաՍել-ՄՏՍ Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: Շենիկ գյուղը գտնվում է Արմավիրի մարզի հյուսիս-արևմտյան մասում, սահմանակից է Թուրքիային։ Լուսավորվել են Շենիկ գյուղի հիմնական փողոցները. ՎիվաՍել-ՄՏՍ |