Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է Ալբերտ Մկրտչյանը

11:45, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ.
Մահացել է Ալբերտ Մկրտչյանը

«Այսօր առավոտյան մահացել է կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը։ Երեկ նրա ծննդյան օրն էր», այս մասին տեղեկացրել է Հանրային ռադիոյի լրագրող Արմինե Գևորգյանը:

Ալբերտ Մկրտրչյանը ծնվել է 1937թ. փետրվարի 27-ին, Լենինականում: Դերասան Մհեր Մկրտչյանի եղբայրն է: 1960թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական, 1971թ.` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական բաժինները: 1960-66թթ եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971թ-ից` «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1995-99թթ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, 2003-15թթ` Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1980-2001թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (1995թ-ից` պրոֆեսոր), 2001թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Հուշարձան» (1971թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979թ., ՀՀ Պետական մրցանակ), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1985թ., երկուսն էլ` ՀՀ Պետական մրցանակ), «Ուրախ ավտոբուս» (2000թ., ՀՀ Պետական մրցանակ) և այլն: Թատրոնում բեմադրել է Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», «Ավերված քաղաքի մեղեդին», Գ.Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» և այլ պիեսներ: 2000թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2007թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: 2003թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի:

Կյանքն ինչպես կա. Ալբերտ Մկրտչյան
9420 | 0
Facebook