Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան հետախուզությունը 2016թ. նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին ապացույցներ է ներկայացրել

11:20, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ.
Ամերիկյան հետախուզությունը 2016թ. նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին ապացույցներ է ներկայացրել

Ամերիկյան հետախուզությունն էական ապացույցներ է հայտնաբերել 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին, գրում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության 3 բարձրաստիճան պաշտոնյաներին:

Այդ տվյալներն, ըստ հեռուստաալիքի աղբյուրների տեղեկությունների, բերված են «բացարձակ գաղտնի զեկույցից», որը նախապատրաստվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք հատուկ ծառայությունների վերլուծաբանների կողմից:

Փաստաթղթի համաձայն՝ հաքերային հարձակման են ենթարկվել Ալյասկայում, Արիզոնայում, Քալիֆորնիայում, Ֆլորիդայում, Իլինոյսում, Թեխասում և Վիսկոնսկինում կայքերը:

Ընդ որում, տարբեր նահանգներում հարձակումները տարբեր կերպ են իրականացվել. կայք պարզագույն ներթափանցումից մինչև տվյալների հասանելիություն: «Այդ բոլոր գործողություններն իրականացվել են ընտրական գործընթացից առաջ»,- հավաստում են հեռուստաալիքի աղբյուրները:

Չնայած հարձակումների մասշտաբին՝ ամերիկյան հետախուզությունը հարձակումների նման արդյունքները բացառապես ներթափանցում է անվանում՝ ընտրական համակարգերի և նահանգների կայքերի վրա: «Սակայն ընտրողներից ոչ ոք դրա պատճառով չի հեռացվել քվեարկության ընթացակարգից, իսկ արդյունքները փոփոխության չեն ենթարկվել»,- ընգծում են հեռուստաալիքի զրուցակիցները:

7289 | 0
Facebook