Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում երեխային գողացել են հոր կողքից

21:45, երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ.
Հնդկաստանում երեխային գողացել են հոր կողքից

Մումբայում փոքրիկ աղջկան հափշտակել են իր հոր քթի տակից: Հայրն աշխատելիս է եղել այն խանութում, որտեղից դուրս է եկել երեխան: Խանութից երկու մետր հեռավորության վրա երեխային գրկել ու տարել է անծանոթ երիտասարդն, ով առաջին հայացքից, թվում է, պատրաստ էր ուղղակի անցնել երեխայի մոտով: Տեղի ունեցածն ամրագրել է անվտանգության տեսախցիկը, գրում է DailyMail-ը:

Ոստիկանությանը հաջողվել է 6 ժամվա ընթացքում բռնել երեխային հափշտակողին: Նրա արարքի դրդապատճառների ու երեխայի ինքնազգացողության մասին չի հաղորդվում:

Հնդկաստանում երեխային գողացել են հոր կողքից
9632 | 0
Facebook