Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Դաշնակցությունում «կռիվ է ընկել»

16:40, երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ.
Դաշնակցությունում «կռիվ է ընկել»

Չնայած ՀՅԴ-ն հերքում է, սակայն լուրեր են շրջանառվում, որ Դաշնակցությունում վիճում են փոխվարչապետի պաշտոնի համար: Ինչպես հայտնի է, ապրիլից ձևավորվող նոր կառավարությունն ունենալու է «Կարեն Կարապետյանի համար ստեղծված» առաջին փոխվարչապետի ու երկու փոխվարչապետների պաշտոններ: Ասում են՝ դրանցից մեկին վերանշանակվելու է Վաչե Գաբրիելյանը, մյուսը տրվելու է կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին: Ըստ լուրերի՝ հենց այդ աթոռի համար էլ վիճում են Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
10167 | 4
Facebook