Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ինչպիսի անխղճություն». Փայլանը քննադատել է 6 տարեկան երեխային զոհելու Էրդողանի խոսքերը (տեսանյութ)

14:40, երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ.
«Ինչպիսի անխղճություն». Փայլանը քննադատել է 6 տարեկան երեխային զոհելու Էրդողանի խոսքերը (տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է 6 տարեկան աղջկան զոհաբերելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերը:

«Ինչպիսի անխղճություն: Իսկ ծափահարություննե՞րը... զանգվածային խելագարությունը շարունակվում է»,- Twitter-ի իր էջում գրել է Փայլանը:

BBC-ի հաղորդմամբ՝ Էրդողանի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչել, երբ վերջինը զինվորականի հագուստով 6 տարեկան աղջկան ասել է, որ նա պատվի կարժանանա այն դեպքում, եթե զոհվի մարտական գործողությունների ժամանակ:

«Եթե նա էլ զոհվի պատերազմում, նրան էլ դրոշի մեջ կփաթաթենք: Ամեն ինչի պատրաստ ես, այնպես չէ՞»,- լացող երեխային դիմել է Էրդողանը, որից հետո ծափահարություններ են հնչել:

Փայլանը քննադատել է 6 տարեկան երեխային զոհելու Էրդողանի խոսքերը
Փայլանը քննադատել է 6 տարեկան երեխային զոհելու Էրդողանի խոսքերը
Փայլանը քննադատել է 6 տարեկան երեխային զոհելու Էրդողանի խոսքերը
Փայլանը քննադատել է 6 տարեկան երեխային զոհելու Էրդողանի խոսքերը
9575 | 0
Facebook