Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՅԴ-ի այն անդամներն, ովքեր 90-ականներին եղել են բանտերում, նրանք քաղբանտարկյա՞լ են եղել, թե՞ քրեական հանցագործ». Փաշինյանը՝ ՀՅԴ-ի առաջադրած թեկնածուին

12:40, երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ.
«ՀՅԴ-ի այն անդամներն, ովքեր 90-ականներին եղել են բանտերում, նրանք քաղբանտարկյա՞լ են եղել, թե՞ քրեական հանցագործ». Փաշինյանը՝ ՀՅԴ-ի առաջադրած թեկնածուին

«Ես իմացա, որ Ձեզ առաջադրել է ՀՅԴ-ն: Դաշնակցության էն անդամներն, ովքեր 90-ականների կեսերին եղել են բանտերում, նրանք քաղբանտարկյա՞լ են եղել, թե՞ քրեական հանցագործ: Պարոն Ռուստամյանն էլ կակռազ մտավ»,- դիմելով ՀՀ արդարադատության նախկին նախարար, Բարձրագույն խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված Գևորգ Դանիելյանին` հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես ակնկալում էի, որ այն մարմնի թեկնածուին, որն ի սկզբանե պարտավորվելու է ապաքաղաքականացված լինել, ուղղվեին իրավական հարցեր, բայց երևի ձեր դիրքորոշումն այն է, որ քանի դեռ չի ստանձնել, կարող է քաղաքական բնույթի հարցերի պատասխանել: Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, ցավոք, դուք ընկալում եք հետևյալը. եթե որևէ մարդ ունեցել է քաղաքական բնույթի գործունեություն ու դատապարտվել ցանկացած արարքի համար, պետք է որակենք քաղաքական, հետապնդումը քաղաքական, բայց դրանք տարբեր երևույթներ են»,- ասաց Դանիելյանը:

Ժամանակի սպառվելու պատճառով նա ՀՅԴ-ի մասին հարցին չպատասխանեց:

7943 | 0
Facebook