Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ ֆիննախը խոստացել է հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանել մոտակա մեկ ամսվա ընթացքում

11:55, երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ.
ԱՄՆ ֆիննախը խոստացել է հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանել մոտակա մեկ ամսվա ընթացքում

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է հակառուսական նոր պատժամիջոցների սահմանման առավել հստակ ժամկետների մասին, հաղորդում է Rbc-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

Այս մասին Մնուչինն ասել է Լոս Անջելեսի համալսարանում իր ելույթի ժամանակ:

«Կարող եք ակնկալել, որ պատժամիջոցները կսահմանվեն մոտակա 30 օրվա ընթացքում: Մենք կիրառում ենք գործող պատժամիջոցներն ու նորերը սահմանում»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը:

Մնուչինը նախորդ շաբաթ Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտնել էր Հյուսիսային Կորեայի դեմ նախապատրաստվող նոր պատժամիջոցների մասին՝ հիշեցնելով նաև Ռուսաստանի մասին:

Մնուչինը կարևորել է նաև Հյուսիսային Կորեայի ղեկավարության դեմ պատժամիջոցները՝ նշելով, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ սահմանելու ավելի շատ հեղինակություն ունի, քան որևէ այլ նախագահ»:

6079 | 0
Facebook