Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Apple-ը խոստովանել է, որ օգտվել է Google-ի ծառայություններից

01:05, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ.
Apple-ը խոստովանել է, որ օգտվել է Google-ի ծառայություններից

Ամերիկյան Apple ընկերությունը խոստովանել է, որ օգտագործել է Google-ի Cloud Platform-ը (Google-ի ամպային պահեստը) iCloud-ի տվյալների պահպանման նպատակով, հաղորդում է CNBC-ն:

Հեռուստաալիքը նշում է, որ Apple-ը պարբերաբար զեկույցներ է հրապարակել անվտանգության մասին, իսկ ավելի վաղ հրապարակված զեկույցներում նշել ընկերության կողմից տեղեկատվության պահպանման համար Amazon Web Services և Microsoft Azure համակարգերի օգտագործումը: Սակայն հունվարին թարմացված iOS Security Guide տարբերակում ասվում է, որ Apple-ն սկսել է օգտագործել Google Cloud Platform-ն, իսկ Microsoft Azure-ը ցուցակից հանվել է:

Փաստաթղթում չի նշվում, թե կոնկրետ երբ է ընկերությունը սկսել օգտագործել Google-ի ծառայությունները: Իսկ Apple-ն ու Microsoft-ը դեռևս այդ տեղեկությունը չեն մեկնաբանել:

| | |
3566 | 0