Թբիլիսիում խոշոր հրդեհ է բռնկվել «Թերգի-1» առևտրի կենտրոնում, 40 հրշեջ փրկարարներ են ժամանել դեպքի վայր, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով վրացական հեռուստաալիքներին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակը տարածվել է 2 հազար քմ տարածքով:
Ներկա պահին հրդեհը դեռևս չի հաջողվել մարել:
Ենթադրաբար, կրակը կարող էր բռնկվել առևտրի կենտրոնի խանութներից մեկում, որից հետո կրակն արագորեն տարածվել է այլ օբյեկտների վրա:
Բռնկման պատճառների մասին հստակ տեղեկատվություն չի հաղորդվում: Ոստիկանությունը թույլ չի տալիս դեպքի վայր ներթափանցել խանութների և պահեստների սեփականատերերին, ովքեր փորձում են ստուգել իրենց ապրանքների անվտանգությունը:
Թբիլիսիում խոշոր առևտրի կենտրոն է այրվում