Ամերիկյան Netflix ընկերությունը ձեռք է բերել Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմի ցուցադրության իրավունքը, հաղորդում է Interfax-ը:
Եվրոպական միջազգային կինոշուկայի (EFM) արդյունքների համաձայն, որն անցկացվել է Բեռլինյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում, Netflix-ը գնել է գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի մասին պատմող ֆիլմի ցուցադրության իրավունքը:
Այն կցուցադրվի անգլալեզու տարածքներում, ներառյալ՝ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա և Սկանդինավյան երկրներ:
Ընդհանուր առմամբ, «Դովլաթով» ֆիլմի ցուցադրության իրավունք է ստացել մոտ 30 երկիր, ներառյալ՝ Ֆրանսիա, Բրազիլիա, Իտալիա, Իսպանիա, Բուլղարիա, Պորտուգալիա, Թուրքիա, Թայվան, Արգենտինա, Չինաստան, Հունաստան, Ռումինիա, Բալթյան երկրներ:
Բացի այդ, ֆիլմը կցուցադրվի Սերբիայում և Կոսովոյում:
Ֆիլմը պատմում է սովետական գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի վերջին օրերի և նրա նկարիչ, գրող և երաժիշտ ընկերների մասին, ում չէր ճանաչում սովետական իշխանությունը: Ռուսաստանում այն կցուցադրվի մարտի 1-ից: