Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Մարտի 1-ից որոշ դեղերի՝ դեղատոմսով վաճառելու որոշման հետ կապված, «Երկիր ծիրանի»-ն դիմել է Լևոն Ալթունյանին

14:15, երկուշաբթի, 26 փետրվարի, 2018 թ.
Մարտի 1-ից որոշ դեղերի՝ դեղատոմսով վաճառելու որոշման հետ կապված, «Երկիր ծիրանի»-ն դիմել է Լևոն Ալթունյանին

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը հաղորդագրություն է ուղարկել՝ անդրադառնալով մարտի 1-ից որոշ դեղերի դեղատոմսով բաց թողնելու մասին ԱՆ որոշմանը.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից նախառեռնված կասկածելի ծրագրից՝ 13 տարեկան 16 հազար հայ աղջիկներին «Գարգասիլ» պատվաստանյութով պատվաստելու խայտառակ և վտանգավոր որոշումից հետո այժմ էլ նախաձեռնվում է բնակչության և բժշկական անձնակազմերի համար մեծ դժվարություններ առաջացնող հերթական խայտառակ ծրագրի իրականացումը՝ բազմաթիվ դեղեր միայն դեղատոմսերով ձեռք բերելու մասին:

Այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հարցումով դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2018 թվականի մարտի 1-ից դեղատոմսերով դեղեր ձեռք բերելու հիմքերի մասին»:

Կից ներկայացվում է հարցումը:

| | |
2541 | 0