Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հավերժ են. Դմիտրի Ռոգոզին

12:00, երկուշաբթի, 26 փետրվարի, 2018 թ.
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հավերժ են. Դմիտրի Ռոգոզին

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած սահմանափակումները հավերժ կմնան. գրում է РИА Новости-ն:

«Պատժամիջոցները հին երբեմնի թշնամիների արձագանքն է մեր ամրապնդմանը: Եվ դրանք կչեղարկվեն միայն այն դեպքում, եթե մենք դարձյալ թուլանանք»,- հավելել է Ռոգոզինը:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հնարավորություն են տալիս լավագույնս արտահայտել ազգային բնույթի հատկանիշները:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք պատժամիջոցները չե՞ն խոչընդոտում բանակի վերազինմանը, Ռոգոզինը պատասխանել է, որ «բարդություններ» կան, բայց քայլեր են ձեռնարկվել:

«Ստեղծվել է, օրինակ, ռազմաարդյունաբերական համալիրի կոլեգիայի հակապատժամիջոցային շտաբ, որի հիմնական խնդիրն է թույլ չտալ ժամկետների խախտումներ ներքին և արտաքին պատվիրատուներին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների գործում»,- ներկայացրել է փոխվարչապետը:

4650 | 0
Facebook