Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիգրան Պետրոսյանն ընթանում է «Աէրոֆլոտ օփեն»-ի 2-րդ հորիզոնականում

15:15, կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
Տիգրան Պետրոսյանն ընթանում է «Աէրոֆլոտ օփեն»-ի 2-րդ հորիզոնականում

Մոսկվայում շարունակվում է «Աերոֆլոտ oփեն» մրցաշարը։ Փետրվարի 24-ին կայացել է հինգերորդ տուրը, որից հետո առաջատարների խմբում ընթացող Տիգրան Պետրոսյանը 4 միավորով այս պահին 2-րդն է։ Միանձնյա առաջատարը Վլադիսլավ Արտեմիևն է՝ 4․5 միավորով։ Գաբրիել Սարգսյանն իր ակտիվում ունի 3․5 միավոր և հանդես կգա հինգերորդ խաղատախտակին՝ ուժերը չափելով մոլդովացի գրոսմայստեր Վիկտոր Բոլոգանի հետ, ում հետ Տիգրան Պետրոսյանի խաղը չորրորդ տուրում ավարտվել էր ոչ-ոքի։ Մեր մասնակիցներից երկուսը՝ Մանուէլ Պետրոսյանն ու Արման Միքայելյանը, վեցերորդ տուրում կմրցեն միմյանց դեմ։ B խմբի մասնակիցներից Տիգրան Հարությունյանն ու Տիգրան Քոթանջյանը կայացած հինգ տուրերի արդյունքում 4 միավորով կիսում են 6-9-րդ տեղերը։

2540 | 0
Facebook