Խնդրում ենք սպասել...

Միջազգային

30-ամյա վարորդը հարվածել է գովազդային վահանակի երկաթե հենասյանը. մահացածն ու վիրավորը փեսա և աներորդի են

11:50, կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
30-ամյա վարորդը հարվածել է գովազդային վահանակի երկաթե հենասյանը. մահացածն ու վիրավորը փեսա և աներորդի են

Արարատի մարզում 30–ամյա վարորդը Nissan-ով բախվել է

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ , 30-ամյա Ռոման Մուրադյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում իր վարած Nissan Tiida մակնիշի 35 GA 723 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե գովազդային վահանակի հենասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Մուրադյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Երևան քաղաքի Աջափնյակ 1-ին նրբանցքի բնակիչ, 37-ամյա Արթուր Վարդանյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափախվել է Արտաշատի բժշկական կենտրոն:

8457 | 0
Facebook