Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բուրաստան գյուղում՝ ջրանցքում, 2 տարեկան երեխայի դի է հայտնաբերվել

22:55, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Բուրաստան գյուղում՝ ջրանցքում, 2 տարեկան երեխայի դի է հայտնաբերվել

Փետրվարի 24-ին՝ ժամը 19:07-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակայքում ժամը 17:30-ի սահմաններում 2 տարեկան երեխա (տղա) է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 22:20-ին փրկարարները ջրանցքում հայտնաբերել են 2016 թ. ծնված Ա. Ս.-ի դին:

11853 | 0
Facebook