Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանին

21:55, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
«Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանին

Ինչպես որ սպասվում էր, «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը ՀՀ նախագահի պաշտոնում։ Այդ մասին այսօր «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության նիստին ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Իհարկե, ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, նրա մոտեցումը, նրա տեսակետը, նրա պատրաստակամությունը: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք իրեն հրավիրել են` իմանալով իր գրագիտությունը, իր պատրաստակամությունը, որ նա օգտակար լինի, և եղել է մեր Հայաստանի Հանրապետության վարչապետը»,- նշել է Ծառուկյանը:

Տեղեկացնենք, որ առաջին փուլով ընտրվելու համար նախագահի թեկնածուին անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայն, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները միասին 65-ն են: Անհրաժեշտ է ևս 14 քվե, ու քանի որ Ծառուկյանը հայտարարեց, որ կողմ են քվերակելու, այսպիսով, ստացվում է, 14-ի հարցը լուծվում է:

4544 | 10
Facebook