Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Երբ ինձ ասում են մտավորական, մի տեսակ եմ լինում». Վարդան Պետրոսյան

10:05, կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
«Երբ ինձ ասում են մտավորական, մի տեսակ եմ լինում». Վարդան Պետրոսյան

Ստեղծագործական և բեմական երկարատև դադարից հետո երգիծաբան, դերասան Վարդան Պետրոսյանը Լոս Անջելեսի հանդիսատեսին ներկայացել է իր նոր՝ «Իմ կիսատ թողած երգը» ներկայացմամբ: Ստորև՝ «Ասպարեզ»-ի հարցազրույցից հատված՝ արվեստագետի հետ.

- Ինչի՞ մասին է Ձեր կիսատ թողած երգը։

- Իմ բոլոր ներկայացումները մեր կյանքի մասին են, ինչ-որ ձևով ներկայացնում են մեր առօրյան, հոգսերը, ապրումները, նաև, անպայման՝ մեր երազանքները: «Իմ Կիսատ Թողած Երգը» կիսատ թողածս ներկայացումն էր: Բանն այն է, որ երբ իմ ավտովթարը տեղի ունեցավ, որ դարձավ համաշխարհային իրադարձություն, հաջորդ օրը ես ներկայացում ունեի, և այն ավարտվում էր երգով: Երգում էի հանդիսատեսի հետ միասին, և այն կիսատ մնաց: Կիսատ մնաց նաև այն իմաստով, որ կիսատ մնաց մի կյանք, կիսատ մնացին նաև երկու կյանքեր… սա բավական խորհրդանշական է, ու երբ դուրս եկա կալանքից, անպայման ցանկացա շարունակել հենց այս ներկայացումով: Այն իմ մասին է՝ իմ կալանքի պատմությունն է բավական զավեշտական դրվագներով, որ ներկայացնում եմ իմ ոճով՝ մարդկանց հետ խոսում եմ ամենատառապալի, ամենածանր երևույթներից ծիծաղով, բայց նաև մտածելու տեղիք եմ տալիս տալ: Իրականում, այն նաև յուրաքանչյուր հայ կալանավորի պատմությունն է ինչ-որ տեղ: Բացի այդ, ներկայացումը մարդկային ամենախորը հարաբերությունների մասին է, որոնց մասին գուցե չգիտենք: Առանցքում կիսագիտակից վիճակում գտնող մարդ է, ում, փողկապներով, առաքինի ներկայացող մարդիկ գցում են բանտ՝ սևազգեստ «վայրի գազանների» մոտ և չեն մտահոգվում՝ արդյոք նա կենդանի կմնա, թե ոչ: Եվ հանկարծ պարզվում է, որ այդ «գազանները» որպես մարդ ավելի բարձր են, որովհետև առանց հետաքրքրվելու, թե ով է վիրավորը, ընկածին բարձրացնում են, գուրգուրում, խելքի բերում: Կարծում եմ, ներկայացումից հետո, մարդիկ դուրս են գալիս զվարճանալուց, տխրելուց բացի՝ նաև մտորումներով այն մասին, թե մարդկությունն իրականում որտեղ է գտնվում: «Իմ Կիսատ Թողած Երգը» ուրեմն, մեր հոգսերի, մեր երազանքների, մեր կիսատ մնացած ապրումների շարունակությունն է: Մի նոր սկիզբ, որը ես կուզեի, որ այլևս երբեք կիսատ չմնար:

- Դուք այն մտավորականներից եք, ով երբևէ չի կաշկանդվել ճշմարիտ գույներով ներկայացնել իրականությունը, նաև՝ քննադատել: Միաժամանակ, հավատարիմ արվեստագետի ձեր կոչմանը, փորձում եք ցույց տալ լուծումներ: Ո՞րն է այսօր ելքը մեր հայրենիքի համար՝ համատարած հուսալքության, հավատի բացակայության պայմաններում:

- Երբ ինձ ասում են մտավորական՝ մի տեսակ եմ լինում: Մտավորականներն այն մարդիկ են, ովքեր անընդհատ մտածում են, մտածելը նրանց կենսակերպն է: Ես այդքան մեծ մտածող չեմ: Ինձ համար մտավորականն իմ հայրն էր ու նրա սերնդակիցները, ովքեր բացառիկ մտավորականներ էին՝ շատ կարդացած էին, շատ խոհեմ: Հիշում եմ, թե ինչպես էին հայրս ու մայրս տանը խոսում միայն գրական, մարգարտաշար հայերենով: Նրանք ապրում էին համեստ, անտրտունջ...

5884 | 0
Facebook