Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՕԵԿ-ի առջև կարելի է խոնարհվել». Հեղինե Բիշարյան

16:05, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
«ՕԵԿ-ի առջև կարելի է խոնարհվել». Հեղինե Բիշարյան

ՕԵԿ համագումարի ժամանակ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանն իր ելույթում ասաց, որ շարունակելու են ակտիվ քաղաքականությունը: «ՕԵԿ-ը ՀՀ անկախության պատմության մեջ ունի իր լուրջ դերակատարումը, տեղն ու նշանակությունը, կատարած աշխատանքը, որի առջև կարելի է խոնարհվել: Մեր անցած ճանապարհի մեջ շնորհակալության բազմաթիվ էջեր կան»,- նշել է Բիշարյանը: Խոսելով ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների, ցածր աշխատավարձերի ու թոշակների մասին՝ փոխնախագահն ասել է, որ ինքը ցավ է ապրում՝ տեսնելով ինչպես են մարդիկ ճարահատյալ հեռանում երկրից: «Ես ուզում եմ իրապես օրինաց երկրում ապրել ու պայքարելու եմ, եթե ասում եմ ես, նկատի ունեմ ՕԵԿ-ին, որպեսզի անարդար շեշտադրումները քչանան»:

4893 | 2
Facebook