Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Հայկական վերածնունդ»-ը կրկին կվերանվանվի «Օրինաց երկիր»

13:35, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
«Հայկական վերածնունդ»-ը կրկին կվերանվանվի «Օրինաց երկիր»

Արթուր Բաղդասարյանը փորձում է վերականգնել իրենց կուսակցության նախկին անվանումը՝ հրաժարվելով «Հայկական վերածնունդ» անունից: Այսօր նախատեսված է ՕԵԿ համագումարը: Ասում են՝ օրեր առաջ պլանավորվել էր համագումարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացնել, բայց հետո հասկացել են, որ չեն կարողանալու այդքան մարդ ապահովել. համագումարը տեղի է ունենալու կառավարության նիստերի դահլիճում: Բայց մարդ ապահովելու խնդիրը սրանով չի լուծվել. ըստ լուրերի՝ Բաղդասարյանը խոստացել է հոգալ հրավիրվածների տրանսպորտային ծախսերը, ռեստորանում քեֆ անել, միայն թե դահլիճը լցվի: Ավելին, ասում են՝ Բաղդասարյանը նույնիսկ 5000-10000 դրամ է բաժանում կուսակիցներին:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
8895 | 11
Facebook