Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիգրան Պետրոսյանը գլխավորում է «Աէրոֆլոտ օփեն»-ի մրցաշարային աղյուսակը

11:55, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Տիգրան Պետրոսյանը գլխավորում է «Աէրոֆլոտ օփեն»-ի մրցաշարային աղյուսակը

Մոսկվայում շարունակվում է «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր՝ A մրցաշարի չորրորդ տուրը։ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել Մոլդովան ներկայացնող Վիորել Բոլոգանի հետ։ Մրցաշարային աղյուսակը, 3.5 միավորով, գլխավորում է Պետրոսյանը։ Մեր մյուս ներկայացուցիչները՝ Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը, վաստակել են 2-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 24-րդ, 34-րդ, 41-րդ, 58-րդ տեղերը։ Մեր մյուս ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, միավոր չի վաստակել և գտնվում է 92-րդ հորիզոնականում:

3032 | 0
Facebook