Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելն ու Մակրոնը Պուտինին կոչ են արել ազդել Ասադի ռեժիմի վրա

11:10, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Մերկելն ու Մակրոնը Պուտինին կոչ են արել ազդել Ասադի ռեժիմի վրա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սրման ֆոնին, Մոսկվային կոչ են արել աջակցել Արևելյան Գութայում հրադադարի ռեժիմի հաստատմանը:

Այս մասին հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով Գերմանիայի և Ֆրանսիայի կառավարական շրջանակներում իրենց աղբյուրներին: Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է Գերմանիայի կառավարությունը:

Վլադիմիր Պուտինին ուղղված համատեղ նամակում Մերկելն ու Մակրոնը նշել են, որ Ռուսաստանը պետք է ազդեցություն ունենա Սիրիայի կառավարության վրա, որպեսզի պաշարված շրջանի բնակիչներին վերջապես մարդասիրական օգնություն մատակարարվի:

Բրյուսելում ԵՄ այլ առաջնորդների հետ հանդիպումից հետո Մակրոնի և Մերկելի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները: Հանդիպումից հետո Եվրոմիության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն, իր հերթին, նշել է. «Ասադի ռեժիմը բռնի կերպով հարձակում է գործում խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների վրա: Ասադի ռեժիմի կողմնակիցները՝ Ռուսաստանն ու Իրանը, չպետք է դա թույլ տան»:

7555 | 0
Facebook