Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երևանում օտարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին՝ որպես թեյավճար. «Հրապարակ»

10:35, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Երևանում օտարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին՝ որպես թեյավճար. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանյան սրճարաններից մեկում օտարերկրացի հաճախորդը, որպես թեյավճար, մատուցողին ադրբեջանական մետաղադրամ է տվել և հեռացել սրճարանից։ Մատուցողի պատմածի համաձայն՝ օտարերկրացին սեղանին է մոռացել ծխախոտի տուփը, որի վրա նույնպես լատինատառ գրառումներ են եղել, սակայն մատուցողը սկզբում դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Այնուհետ հաճախորդը վերադարձել է ծխախոտի ետևից։

Մատուցողը տվել է ծխախոտը և որպես թեյավճար ստացել մետաղադրամը։

Մատուցողի խոսքով, տեսնելով մետաղադրամն, ինքն սկսել է հարցուփորձ անել նրան․ «Էդ մարդը մի քանի օր ա, ինչ գալիս ա մեր մոտ, միշտ նույն սեղանին ա նստում, ոչ ոքի հետ չի խոսում, պիվա ա խմում, ծխում ա ու գնում։ Մեկ էլ թղթի վրա ինչ -որ բաներ ա գրում, նայում ա ոստիկանական մեքենաներին»,- ասաց սրճարանի մատուցողը։

Մանրամասները՝ թերթի համարում:

Երևանում օտարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին՝ որպես թեյավճար. «Հրապարակ»
Երևանում օտարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին՝ որպես թեյավճար. «Հրապարակ»
6368 | 0
Facebook