ԱՄՆ-ն պլանավորում է բացել Երուսաղեմում իր դեսպանատունն արդեն մայիսին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան իշխանությունների պաշտոնական ներկայացուցչին:
Այլ մանրամասներ գործակալությունը չի հայտնում:
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելու մասին:
Ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ՝ Թրամփը խոստացել էր արդեն այս տարի բացել Երուսաղեմում ամերիկյան դեսպանատունը: