Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Գողություն կայանված ավտոմեքենայից. միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողություն կատարած անձի ինքնությունը

21:00, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Գողություն կայանված ավտոմեքենայից. միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողություն կատարած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կայանված ավտոմեքենայի սրահից գողություն կատարած անձի ինքնությունը:
     Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 22:48-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևան քաղաքի Հանրապետության փողոցում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայի դռները փակ չլինելու հանգամանքից, սրահից հափշտակել է քաղաքացու ծառայողական վերարկուն, որին փակցված է եղել ծառայողական տեսանկարահանող սարքը և ծառայողական վկայականի նշանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
     Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է
     մի տղամարդ մոտենում ավտոմեքենային, բացում առջևի դուռը, սրահից վերցնում վերարկու և հեռանում:
     Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրվում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Գողություն կայանված ավտոմեքենայից. միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողություն կատարած անձի ինքնությունը
| | |
1916 | 0