Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«10 տարի անց հարցնում ենք՝ էդ տղերքը զինվա՞ծ են եղել, թե՞ ոչ, դատախազության ներկայացուցիչն ասում ա՝ նախաքննության գաղտնիք ա». Ն. Փաշինյան

17:30, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«10 տարի անց հարցնում ենք՝ էդ տղերքը զինվա՞ծ են եղել, թե՞ ոչ, դատախազության ներկայացուցիչն ասում ա՝ նախաքննության գաղտնիք ա». Ն. Փաշինյան

«Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը ճիշտ նկատեց՝ նախաքննության ամբողջ կոնտեքստն այն է, որ պետությունը ճիշտ է արել, որ սպանել է այդ մարդկանց, որովհետև նրանք հանցանք էին կատարում, իշխանություն էին բռնազավթում ու այսօր էլ դա շարունակվում է: Նախաքննությունից 10 տարի անց գլխավոր դատախազության ներկայացուցչին ասում են՝ լավ, էդ տղերքը զինվա՞ծ են եղել, թե՞ ոչ, ասում ա՝ նախաքննության գաղտնիք ա: Էս ի՞նչ ցավակցության խոսքեր են: Կներեք, բայց էս ցավակցության խոսքերով դուք ձեռ եք առնում ուղղակի մեզ բոլորիս»,- Մարտի 1-ի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Պարոն Կոստանյան, Դուք ասում եք 0038 հրամանը սահմանները պաշտպանելու համար է արվել: Հրամանում ընդամենը մի բան ա ասվում՝ ստեղծվում է Երևանի կայազորի պետի վարչակազմ, ամբողջ գործողությունները Երևանի սահմաններից էն կողմ չեն անցնում, Դուք ինչի՞ մասին եք խոսում»,- դիմելով ՀՀ նախկին գլխավոր դատախազին՝ ասաց պատգամավորը:

Հիշեցնենք՝ Կոստանյանն այսօր հայտարարել էր, թե «գաղտնի հրամանը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելու անհրաժեշտությանը՝ պայմանավորված նրանով, որ այդ ժամանակ սահմանին ակտիվացում էր գնում»:

3026 | 0
Facebook