Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չափազանց մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին». Գասպարին՝ իշխանություններին

17:15, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«Չափազանց մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին». Գասպարին՝ իշխանություններին

«Դուք գնդակահարել եք իմ հարազատներին. չափազանց մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին»,- այսօր ԱԺ-ում Մարտի 1-ի վերաբերյալ «Ելք»-ի նախաձեռնած լսումների ժամանակ, դիմելով իշխանություններին, ասաց ակտիվիստ Վարդգես Գասպարին: Այնուհետ նա խոսքն ուղղեց զոհերի ծնողներին. «Խորապես ցավում եմ, զղջում եմ, որ այդ օրը ձեր երեխաների փոխարեն չգնդակահարվեցինք մենք՝ շարժման ակտիվիստներս։ Հուսով եմ՝ սա ինչ-որ չափով կհամարեք անկեղծ ու մեծահոգաբար, մեզ կներեք»։

Շարունակելով ելույթն՝ ակտիվիստն ասաց. «10 տարի անց էլ անճարակ կանգնել ենք այս դաճան մարդասպանության առջև... Իշխանությունները տիրապետում են հարցերը զենքով լուծելու մենաշնորհ իրավունքին, ուստի՝ «Սասնա ծռերին» առնչվող գնահատականներում դուք փորձեք լինել անաչառ»,- դիմելով «Ելք»-ին՝ ասաց Վ. Գասպարին:

4475 | 1
Facebook