ԱՄՆ-ն շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Մենք շարունակում ենք կենտրոնացնել ջանքերը, որպեսզի հասնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:
Սեկուտան՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի ակտիվության մասին, նշել է, որ վերջերս ՄԽ ամերիկացի համանախագահն այց է կատարել Ադրբեջան:
«Նման այցերի նպատակը բարդ իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնելն է: ԱՄՆ-ն կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեր գլխավոր խնդիրներից մեկը հակամարտող կողմերի փոխզիջմանը հասնելն է»,- հավելել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: