Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչո՞ւ է վտանգավոր երկար ժամանակ հեռուստացույց դիտելը

02:15, կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
Ինչո՞ւ է վտանգավոր երկար ժամանակ հեռուստացույց դիտելը

Հեռուստացույցի դիմաց երկար ժամանակ անցկացնելը մեծացնում է երակային թրոմբոզի առաջացման ռիսկը: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի Մինեսոտա համալսարանի գիտնականները, գրում է Science Daily-ն:

Բժիշկները 24 տարվա ընթացքում հետևել են 45-64 տարեկան 15 հազար ամերիկացիների առողջական վիճակին՝ մշտապես հարցումներ անցկացնելով նրանց կենսակերպի մասին:

Այդ ընթացքում երակային թրոմբոզի 691 դեպք է գրանցվել: Ընդ որում, պարզվել է, որ նրանք, ովքեր մշտապես զգալի ժամանակ են անցկացրել հեռուստացույցի դիմաց, տառապել են այդ հիվանդությամբ 1,7 անգամ ավելի հաճախ:

«Այդ արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր մշտապես զբաղվում են ֆիզիկական վարժություններով, չպետք է անտեսեն նստած վիճակում երկարատև գտնվելու պոտենցյալ վտանգն, օրինակ, հեռուստացույց դիտելիս»,- ասում է հետազոտության համահեղինակը:

Երակային թրոմբոզը հաճախ ազդում է ոտքերի անոթների վրա: Հիվանդությունը կարող է հանգեցնել թոքային զարկերակի արգելափակմանն, ինչն էլ բուժման բացակայության դեպքում կարող է մահվան հանգեցնել:

Հարցը նաև նրանում է, որ հեռուստացույցի առջև նստած մարդիկ քիչ շարժունակ կենսակերպ են վարում և հաճախ, դա չնկատելով անգամ, ձեռքի հետ շատ են սնվում՝ ունենալով ավելորդ քաշ: Գիտնականները խորհուրդ են տալիս դիտումից շեղվել ժամը մեկ, հաճախ փոխել մարմնի դիրքը:

12627 | 0
Facebook