Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պարտությունից հետո 400 միլիոն դոլար են տարել Իրաքից և Սիրիայից

16:05, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պարտությունից հետո 400 միլիոն դոլար են տարել Իրաքից և Սիրիայից

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն առնվազն 400 միլիոն դոլար են տարել Իրաքից և Սիրիայից ռազմական պարտությունից հետո, գրում է The Economist-ը՝ հղում անելով Իրաքի խորհրդարանի պատգամավորի հայտարարությանը:

Ամսագիրը նշում է, որ ահաբեկիչները նաև փողեր են լվացել՝ Իրաքում միջնորդների միջոցով տարբեր բիզնեսներ ձեռք բերելով: Ամսագրի աղբյուրների կարծիքով՝ ԴԱԻՇ-ը Թուրքիայում զգալի միջոցներ է ներդրել և աջակցել այսպես կոչված «քնած բջիջներին» (խմբավորման ժամանակավորապես պասիվ բջիջները, որոնք պատրաստ են հետագա գործողություններին): Ահաբեկիչներ միջնորդների օգնությամբ գումարային փոխանցումների ոչ պաշտոնական ցանց են ստեղծել Թուրքիայում, Եվրոպայում, Լիբանանում և Պարսից ծոցի երկրներում:

7646 | 0
Facebook