Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Քոչարյանին հարցաքննենք, որ ի՞նչ ասի» հարցազրույցից հետո, առյուծի սիրտ պիտի ուտել այստեղ գալու համար». Բարսեղյանը՝ Կոստանյանին

15:40, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
««Քոչարյանին հարցաքննենք, որ ի՞նչ ասի» հարցազրույցից հետո, առյուծի սիրտ պիտի ուտել այստեղ գալու համար». Բարսեղյանը՝ Կոստանյանին

«Ամենքին ամեն ինչ հայտնի է. դիրիժորը եղել է Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ պատասխանատուն՝ ի պաշտոնե Սերժ Սարգսյանն ու Սաքունցի թված անձինք»,- Մարտի 1-ի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն, ապա դիմեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: «Դուք ձախողված դատախազ եք: Առյուծի սիրտ պիտի ուտել, որպեսզի երեկվա հարցազրույցից հետո գալ ստեղ ու մասնակցել լսումներին: Քոչարյան Ռոբերտին հարցաքննեինք, որ ի՞նչ ասեր, սա Ձեր խոսքերն են: Այսինքն, Դուք գիտեիք՝ ինչ պետք է ասի Քոչարյան Ռոբերտն ու արժեքավոր չէ ու կարիք չկա՞ր նրան լսել»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով. «Քանի իշխանությունը զավթված է, այս հարցում արդարադատություն չի լինի: Գոնե բերեք, նվազագույնն արեք: Հնարավոր չէ՞ այդ զոհերի ընտանիքներին պատշաճ ֆինանսական փոխհատուցում տալ... Արդարադատության ժամանակը կգա, անպայման հատուցում լինելու է»:

Բարսեղյանի ելույթից հետո բոլորը ծափահարեցին:

5352 | 3
Facebook