Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լարիսա Ալավերդյանը զանգեց Սերժ Սարգսյանին, ասաց՝ մի՛ արեք: Սարգսյանը պատասխանեց՝ արդեն ուշ է». Անահիտ Բախշյանի սկանդալային ելույթը

15:20, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«Լարիսա Ալավերդյանը զանգեց Սերժ Սարգսյանին, ասաց՝ մի՛ արեք: Սարգսյանը պատասխանեց՝ արդեն ուշ է». Անահիտ Բախշյանի սկանդալային ելույթը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը քիչ առաջ կարևոր հայտարարություն արեց ԱԺ նիստերի դահլիճում, որտեղ ընթանում են Մարտի 1-ի վերաբերյալ «Ելք»-ի նախաձեռնած լսումները:

«Որպես մարտի 1-ի դեպքերի ականատես, ասում եմ՝ երեկոյան ԱԺ-ում, երբ արդեն հավաքում էին պատգամավորներին ու մենք ստույգ գիտեինք, որ զորքը մտնում է Երևան, մինչև նիստը սկսելը, մեր տիկին Լարիսա Ալավերդյանը վերցրեց հեռախոսն ու զանգահարեց Սերժ Սարգսյանին: Ասաց՝ պարոն Սարգսյան, խորհուրդ եմ տալիս չշտապել, թողեք լույսը բացվի, ԱԺ-ն նոր պիտի ընդունի ի գիտություն արտակարգ դրության մասին հայտարարությունը: Լարիսան շարունակեց, ասաց՝ մի արեք, զորքը մտնում է քաղաք, մի արեք: Եվ ինչ պատասխանեց Սարգսյանն, ասաց՝ արդեն ուշ է»:

Ավելի վաղ ներկայացրել էինք նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի արձագանքը՝ ԶՈւ ներգրավման մասին, որը աղմուկ էր բարձրացրել դահլիճում:

20583 | 3
Facebook