Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիդերլանդների դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

14:40, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Նիդերլանդների դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Daily Sabah-ին:

Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն հաստատել է Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը՝ 142 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«Մենք կոչ ենք անում նիդերլանդացի քաղաքական գործիչներին վերանայել Թուրքիայի նկատմամբ իրենց ոչ օբյեկտիվ վերաբերմունքն ու չքաղաքականացնել պատմությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի գրավոր հայտարարության մեջ:

4624 | 1
Facebook