Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Նիդերլանդների դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

14:40, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Նիդերլանդների դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Daily Sabah-ին:

Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն հաստատել է Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը՝ 142 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«Մենք կոչ ենք անում նիդերլանդացի քաղաքական գործիչներին վերանայել Թուրքիայի նկատմամբ իրենց ոչ օբյեկտիվ վերաբերմունքն ու չքաղաքականացնել պատմությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի գրավոր հայտարարության մեջ:

| | |
2539 | 1
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
VAN
VAN 19:42, 23.02.2018
դու թուրք օսման, այսօր կարող է շատ բան փողով գնես, բայց ոչ անցյալդ և որքան շուտ ինքդ քեզ ճանաչես մի գուցե և նման իրավիճակներում այլևս չհայտնվես