«Մանչեսթր Յունայթեդ»-ը ցանկանում է թիմում պահել դարպասապահ Դավիդ Դե Խեային։ Պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են։ Սակայն միևնույն ժամանակ անգլիական ակումբը սահմանել է դարպասապահի տրանսֆերային գինը՝ 100 մլն եվրո։ Նշանակում է, որ լավ առաջարկի դեպքում, այնումենայնիվ, ֆուտբոլիստը կվաճառվի։ Հիշեցնենք, որ Դե Խեայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառ։