Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սա դաս էր»․ Մեդվեդևան՝ Զագիտովային զիջելու մասին

14:15, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«Սա դաս էր»․ Մեդվեդևան՝ Զագիտովային զիջելու մասին

Փհենչհանում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում այս գիշեր տեղի ունեցավ մենասահորդուհիների պայքարն՝ ազատ ծրագրում։ Ոսկե մեդալի համար պայքարը ծավալվում էր ռուս գեղասահորդուհիներ Ալինա Զագիտովայի և Եվգենիա Մեդվեդևայի միջև։ Արդյունքում ավելի ուժեղ գտնվեց 15-ամյա Զագիտովան, ով էլ հռչակվեց օլիմպիական խաղերի չեմպիոնուհի։ Երկրորդ տեղում է Եվգենիա Մեդվեդևան, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Կանադան ներկայացնող Կեյթլին Օսմոնդը։

«Սա դաս էր: Ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս և տարի պետք է ավելի լավը դառնաս: Վնասվածքի մասին չէի մտածում: Ապրում էի այսօրվա պահով: Լաց եղա՝ կյանքումս առաջին անգամ։ Չգիտեմ, թե ինչ կատարվեց: Զգացմունքներ էին, բոլորս մարդ ենք»,- նշել է Մեդվեդևան՝ մրցելույթից հետո։

6033 | 0
Facebook