Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ չեք հարցաքննում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին». Գևորգ Ղահրամանյանը՝ Կարեն Բիշարյանին

14:25, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«Ինչո՞ւ չեք հարցաքննում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին». Գևորգ Ղահրամանյանը՝ Կարեն Բիշարյանին

«Նախաքննության շրջանակներում ինչո՞ւ չեք հրավիրում հարցաքննության Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Արդյոք հետաքննվե՞լ են այդ ժամանակ գործող նախագահի ու մյուս պաշտոնյաների հեռախոսազանգերն ու արձակած հրամանները: Եթե ոչ, Դուք համարո՞ւմ եք, որ տվյալ անձինք առնչություն չունեն իրողությունների հետ»,- Մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, դիմելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին, հարցրեց

Գևորգ Ղահրամանյանը: «Չեն հարցաքննվել: Նրանց հարցաքննելն ինքնանպատակ չի կարող լինել, դրա համար պարզման ենթակա տեղեկությունների անհրաժեշտություն պետք է լինի: Մինչ այս փուլը չի եղել»,- ասաց պաշտոնյան:

3728 | 0
Facebook