Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը 400 կգ կոկաին է հայտնաբերվել

14:20, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը 400 կգ կոկաին է հայտնաբերվել

Արգենտինայի իրավապահ մարմինները կոկաինով լի 12 ճամպրուկ են հայտնաբերել Բուենոս Այրեսում ՌԴ դեսպանատան տարածքում, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով արգենտինական Todo Noticias պարբերականին:

Ճամպրուկների մեջ 360 փաթեթներով 389 կգ թմրանյութ է եղել:

Համատեղ գործողություններ են իրականացվել ռուս ոստիկանների հետ: Նշվում է, որ հետաքննությունը երկու երկրներում տևել է մեկ տարուց ավել:

Խմբաքանակի արժեքը գնահատվել է 50 միլիոն եվրո:

Պարբերականը նշում է, որ մասշտաբային հատուկ գործողությունների սկիզբ է դրել 2016թ. դեկտեմբերին ռուս դեսպանի մեկ զանգը: Դիվանագետը հայտնել է, որ դեսպանատան կից դպրոցում թրմանյութ է հայտնաբերվել: Ճամպրուկները դեսպանատուն է տարել դեսպանատան աշխատակիցը, ով հենց նույն տարում լքել է դիվանագիտական ներկայացուցչությունը: Հետաքննությունը պարզել է, որ գործին ներգրաված են եղել 2 արգենտինացի և 3 ռուս, նրանից մի քանիսը ձերբակալվել են:

Նրանց թվում է Բուենոս Այրեսի ոստիկանության տեսուչն ու ռուս նախկին պաշտոնյան: Հայտնի է նաև, որ կասկածյալներից մեկը թաքնվում է Գերմանիայի տարածքում:

| | |
3728 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am