Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գևորգ Կոստանյանն ասում էր՝ վկաների կեսն արտագաղթել է, մյուս կեսը չի հիշում ոճրագործությունը. դա ի՞նչ արտահայտություն է». Սարգիս Քլոյան

13:20, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«Գևորգ Կոստանյանն ասում էր՝ վկաների կեսն արտագաղթել է, մյուս կեսը չի հիշում ոճրագործությունը. դա ի՞նչ արտահայտություն է». Սարգիս Քլոյան

«Մեր պահանջը բացարձակապես կապ չունի քաղաքականության հետ: Մեր պահանջն է՝ բացահայտել մարտի 1-ի ոճրագործությունը, թե ով հրաման տվեց և ովքեր սպանեցին մեր երեխաներին: Պատասխանատվության չեն ենթարկվել ոչ կատարողները, և ոչ էլ հրաման տվողները»,- Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: «Վերջերս Գևորգ Կոստանյանն ասում էր՝ վկաների կեսն արտագաղթել է, մյուս կեսը՝ չի հիշում ոճրագործությունը: Պարոն Կոստանյան, եթե անցնի մի քանի տարի, երևի Դուք էլ չեք հիշի՝ ինչ է կատարվել 2008-ի մարտի 1-ին: Դա ի՞նչ արտահայտություն էր... 2008-ի մայիսի 4-ին Ս. Սարգսյանն իր զեկույցում ասել էր, որ հարյուրավոր տեսախցիկներ են եղել, մեր իրավաբանները կպարզեն տեսագրությունները: Այդ բանը չի հերքել ԱԱԾ-ն ու նյութերն ուղարկվել է ՀՔԾ: Դուք խոստացաք՝ սայլը տեղից շարժել, բա ի՞նչ եղավ, պարոն Կոստանյան, անցել է 10 տարի»,- դիմելով Գևորգ Կոստանյանին՝ հարցադրում հնչեցրեց Սարգիս Քլոյանը:

3020 | 0
Facebook