Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաշինգթոնն զգուշացրել է Իրաքին ռուսական С-400-ների գնման հետևանքների մասին

14:00, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Վաշինգթոնն զգուշացրել է Իրաքին ռուսական С-400-ների գնման հետևանքների մասին

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը՝ մեկնաբանելով Իրաքի և Ռուսաստանի միջև ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հարցով հնարավոր գործարքը, նախազգուշացրել է Իրաքին և մյուս երկրներին հնարավոր հետևանքների մասին՝ կապված «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի» (CAATSA) հետ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Defencenews-ին:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հայտնել էր, որ Սիրիան, Իրաքը, Սուդանն ու Եգիպտոսը ռուսական С-400-ների գնման հավանական թեկնածուներն են:

Բաղդադում ՌԴ դեսպանն, իր հերթին, հայտնել է, որ իրաքյան կողմից նոր առաջարկներ են ստանում՝ կապված ռուսական զենքի արտադրողներից նշված համակարգերի գնման հետ:

Նաուերթի խոսքով՝ ԱՄՆ-ն CATSAA-ի օրենքով նախազգուշացնում է ողջ աշխարհին, այդ թվում Իրաքին ռուսական զենքի գնման դեպքում պատասխան արձագանքի մասին: «Մենք հստակ հասկացնել ենք տվել շատ երկրներին, թե ում հետ ենք մենք աշխատում»,- ասել է Նաուերթը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ըստ Վաշինգթոնի գնահատականների, CATSAA-ի օրենքի շրջանակներում սահմանված հակառուսական պատժամիջոցները հանգեցրեցին նրան, որ ռուսական պաշտպանական-արտադրական համակարգը 3 միլիարդ դոլարի չափով կարուստ ունեցավ:

7803 | 0
Facebook