Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես այս ծրագիրը մենակ չեմ արել, դիմել եմ պետական կառույցներին». «Քարերի սոմֆոնիա»-ի դիմաց կառուցապատում իրականացնող սեփականատեր

12:40, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«Ես այս ծրագիրը մենակ չեմ արել, դիմել եմ պետական կառույցներին». «Քարերի սոմֆոնիա»-ի դիմաց կառուցապատում իրականացնող սեփականատեր

«Այդ տարածքները վաղուց ենք ունեցել, նախկինում բեսեդկա էր, որը հին էր, մետաղյա, և տեսարանը փչացնում էր: Փոխարինեցինք ավելի մեծով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան կանգնել և նայել: Մենք հաշվի առանք զանգվածի մի մասի կարծիքը, ովքեր որ հանգստի կարիք ունեն: Սա արշավային հանգստի տեղ է և մարդիկ այստեղ կանգնելու, ջուր խմելու համար խնդիր ունեին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում շինարարական գործողություններ իրականացնող Ծովինար Համբարձումյանը, ով այդ տարածքի սեփականատերն է:
     Գառնիի համայնքապետ Ահարոն Սահակյանն էլ նշել է, որ տարածքը ժամանակին որպես վարելահող սեփականաշնորհվել է և հատկացվել է Ծովինար Համբարձումյանին:
     «Թե ինչու է որպես վարելահող տրվել, չեմ կարող ասել: Սեփականատերը դիմել է ՓՄՁ-ին, որպեսզի իր բիզնես ծրագիրը ֆինանսավորվի: Կարծեմ հաստատվել է, ֆինանսավորվել և այդ ամբողջը վարկով է նա անում, որքան որ ես տեղյակ եմ»,- ասել է համայնքապետը:
     Ծ. Համբարձումյանը ներկայացնելով խնդիրն՝ ասել է. «Ոչ մի տեսակի բետոնե շինարարություն չի եղել: Այդ աղմուկը չգիտեմ ինչի համար է. խորովածանոցի անուն են տալիս, քյաբաբնոցի..., այս ծրագրում նման բան չկա, սա այդ վայրը չէ... Ես չեմ կարծում, որ փայտը շինություն է: Փայտե կոնստրուկցիան ինքն իրենից շինություն չի ներկայացնում: Ես ցանկացած վայրկյան կարող եմ սա հանել և տեղափոխել մեկ ուրիշ վայր»:
     Թե ում է դիմել ծրագիրն իրագործելուց առաջ, վերջինը պատասխանել է. «Ես այս ծրագիրը մենակ չեմ արել, դիմել եմ պետական կառույցներին, ինձ ուղարկել են դասընթացների»:
     Հստակեցնելով պատասխանը Ծ. Համբարձումյանն ասել է. «Ես այս ծրագրի համար դիմել եմ պետական, կառույցներին, ինչը հավանության է արժանացել… նամակով դիմել եմ նախարարությունների, վարչապետին եմ նամակ ուղարկել… թույլտվության մասին ոչինչ չի ասել, բայց ինձ ուղարկել են ՓՄՁ դասընթացների՝ ֆինանսական աջակցության հետ կապված… Եթե ես ստացել եմ վարկ պետության կողմից՝ 5 մլն դրամ, դա էլ ա՞ չէ պատասխան»:

12644 | 0
Facebook